Կամավորների Բաց Կոչ․ ARTsakh Fest ժամանակակից արվեստի փառատոն
Հրավիրում ենք Ձեզ դառնալ Ստեփանակերտում ս․թ․ հոկտեմների 5-7 անցկացվելիք ARTsakh Fest Ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի թիմի մի մաս (սեպտեմբերի 20-հոկտեմբերի 4 ` փառատոնի նախապատրաստական աշխատանքներ, հոկտեմբերի 5-7 ` փառատոնի անցկացում):
Ձեզ սպասվում են. մասնակցություն տարբեր հանրային միջոցառումներում, ծանոթություն նոր հետաքրքիր մարդկանց հետ, միջազգային ծրագրի կազմակերպման փորձ:
Կամավորության տարբերակներն են.
- Օժանդակություն փառատոնի կազմակերպման աշխատանքներին;
- Օժանդակություն հայ և արտասահմանցի արվեստագետներին (մասնակցություն նախագծերի ստեղծման գործնթացին, ոչ պրոֆեսիոնալ թարգմանություն, ուղեկցություն, խորհրդատվություն և այլն);
- Օժանդակություն արվեստագիտական նախագծերի մոնտաժային աշատանքներում Վ․ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում;
- Օժանդակություն ուսուցողական ծրագրի անցկացման մեջ (դասախոսության ժամանակ հյուրերի դիմավորում, օժանդակություն կազմակերպչական հարցերում);
- Օժանդակություն բացման օրերին փառատոնի հարթակում ( ֆլայերների բաժանում, ուղորդում դեպի փառատոնի գտնվելու վայր, և այլն)
Առաջարկում ենք․
- Աշխատանքային փորձ խոշոր միջազգային փառատոնում;
- Ծանոթություն նոր հետաքրքիր մարդկանց հետ, այդ թվում՝ արտասահմանից ժամանած արվեստագետների հետ;
- Խոսակցական անգլերեն լեզվի պրակտիկա;
- Ուսուցողական միջոցառումներին մասնակցելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն;
- Ուսանողների համար՝ աշխատանքային փորձ և շնորհակալական նամակներ ստանալու հնարավորություն:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ կամավորության հայտը՝
https://goo.gl/forms/6Wigmck5wU93k8ow2
Հեռ. (097) 34 60 75 Իննա, (097) 32 70 53 Աննա
E-mail: [email protected]