Կամավորների Բաց Կոչ․ ARTsakh Fest 2018

Կամավորների Բաց Կոչ․ ARTsakh Fest ժամանակակից արվեստի փառատոն

Հրավիրում ենք Ձեզ դառնալ Ստեփանակերտում ս․թ․ հոկտեմների 5-7 անցկացվելիք ARTsakh Fest Ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի թիմի մի մաս (սեպտեմբերի 20-հոկտեմբերի 4 ` փառատոնի նախապատրաստական աշխատանքներ, հոկտեմբերի  5-7 ` փառատոնի անցկացում):

Ձեզ սպասվում են. մասնակցություն տարբեր հանրային միջոցառումներում, ծանոթություն նոր հետաքրքիր մարդկանց հետ, միջազգային ծրագրի կազմակերպման փորձ:

    Կամավորության տարբերակներն են.

  • Օժանդակություն փառատոնի կազմակերպման աշխատանքներին;
  • Օժանդակություն հայ և արտասահմանցի արվեստագետներին (մասնակցություն նախագծերի ստեղծման գործնթացին, ոչ պրոֆեսիոնալ թարգմանություն, ուղեկցություն, խորհրդատվություն և այլն);
  • Օժանդակություն արվեստագիտական նախագծերի մոնտաժային աշատանքներում Վ․ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում;
  • Օժանդակություն ուսուցողական ծրագրի անցկացման մեջ (դասախոսության ժամանակ հյուրերի դիմավորում, օժանդակություն կազմակերպչական հարցերում);
  • Օժանդակություն բացման օրերին փառատոնի հարթակում ( ֆլայերների բաժանում, ուղորդում դեպի փառատոնի գտնվելու վայր,  և այլն)

    Առաջարկում ենք․

  • Աշխատանքային փորձ խոշոր միջազգային փառատոնում;
  • Ծանոթություն նոր հետաքրքիր  մարդկանց հետ, այդ թվում՝ արտասահմանից ժամանած արվեստագետների հետ;
  • Խոսակցական անգլերեն լեզվի պրակտիկա;
  • Ուսուցողական միջոցառումներին մասնակցելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն;
  • Ուսանողների համար՝ աշխատանքային փորձ և շնորհակալական նամակներ ստանալու հնարավորություն:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ կամավորության հայտը՝

https://goo.gl/forms/6Wigmck5wU93k8ow2

Հեռ. (097) 34 60 75 Իննա, (097) 32 70 53 Աննա

E-mail: [email protected]